Մատչելիության հղումներ

Պուտինը կարգադրել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի զինված ուժերին կարգադրել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ՝ հունվարի 6-ին ժամը 12։00-ից մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24։00-ն։

Սա Մոսկվայի նման առաջին քայլն է փետրվարյան ներխուժումից ի վեր։

Պուտինի հանձնարարականի մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Սուրբ Ծնունդի օրերին Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչ էր այսօր ավելի վաղ հնչեցրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատրիարք Կիրիլի կոչը «ցինիկ ծուղակ» է որակել ՝ Ռուսաստանի հոգևոր առաջնորդին անվանելով «պատերազմի քարոզիչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG