Մատչելիության հղումներ

Արաբական ֆուտբոլի մեծ նվաճումը՝ Մարոկկոյի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ


Պարտված Պորտուգալիայի լիդեր Կրիշտիանու Ռոնալդուն, «Ալ Թումամա», մարզադաշտ, Ալ Թումամա, 10 դեկտեմբերի, 2022թ.
Պարտված Պորտուգալիայի լիդեր Կրիշտիանու Ռոնալդուն, «Ալ Թումամա», մարզադաշտ, Ալ Թումամա, 10 դեկտեմբերի, 2022թ.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում Մարոկկոյի հավաքականը դեկտեմբերի 10-ին Ալ Թումամայի մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին և դուրս եվավ կիսաեզրափակիչ:

Գոլը 42-րդ րոպեին խփեց Յուսեֆ Էն-Նեսիրի, ով խաղում է իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Սևիյա» ակումբում:

Սա աննախադեպ նվաճում է: Մինչ այդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում արաբական ոչ մի հավաքական չի հայտնվել մոլորակի լավագույն թիմերի քառյակում և վաստակել մեդալների համար պայքարելու իրավունքը:

Պարտված Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արցունքն աչքերին հեռացավ մարզադաշտից:

Դեկտեբմերի 14-ին կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին մեկնարկելիք Անգլիա-Ֆրանսիա հանդիպման հաղթողի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG