Մատչելիության հղումներ

Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական բարձր պարգև է շնորհում Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական բարձր պարգև է շնորհում Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին, արխիվ

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հրաժարականի մասին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 27 տարի շարունակ։

Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ «այդ բռնապետի 27 տարվա կառավարման ընթացքում շրջանում ամբողջովին ոչնչացվել է ընդդիմությունը, շրջանը մարդաթափվել է, տնտեսությունը և բիզնեսը եղել են Թալիբովների կլանի ձեռքում, տեղական բնակչությունը կոշտ վերահսկողության և ճնշումների տակ էր»։

Վասիֆ Թալիբովը համարվում է Ադրբեջանի իշխող ընտանիքի մերձավորներից, շուրջ երեք տասնամյակ Նախիջևանը ղեկավարած պաշտոնյան Հեյդար Ալիևի զարմուհու ամուսինն է:

XS
SM
MD
LG