Մատչելիության հղումներ

Ցեղասպանությունները կարող են կանխվել պատերազմի հանցագործներին չհերոսացնող հասարակարգում․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող


ՄԱԿ-ի անցումային արդարադատության փորձագետ և արդարադատության, հատուցումների և հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների խթանման հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլի
ՄԱԿ-ի անցումային արդարադատության փորձագետ և արդարադատության, հատուցումների և հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների խթանման հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլի

Մինչ չորս տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր գիտնականներ, գրողներ, ցեղասպանագետներ 2 օր արդեն Հայաստանում ընթացող ֆորումի ընթացքում քննարկում են, թե ինչ տեխնոլոգիաներով կարելի է կանխել նոր գենոցիդները։ Միջազգային այս համաժողովը մեկնարկեց Հայաստանում ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունների ֆոնին՝ Ադրբեջանը ցեղասպանություն է պատրաստում Ղարաբաղի հայերի դեմ։

Երեկ այդ մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանն, ընդգծելով, թե միջազգային հանրությունից հստակ մեխանիզմներ է ակնկալում՝ նոր աղետը կանխելու ուղղությամբ։

«Պաշտպանելու պատասխանատվության համաշխարային կենտրոնի» գործադիր տնօրեն Սավիտա Փաունդեը վստահ է՝ առաջին քայլը պետք է արվի՝ ներգրավվելով տարածաշրջանի բոլոր մասնակիցներին։

«Միջազգային հանրությունը պետք է աջակցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, խաղաղ հանգուցալուծում ունենա։ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ եթե դու չես առերեսվում անցյալի հետ, չես կարող խոսել ապագա հանցագործությունների կանխարգելման, արդարության մասին։ Աշխարհի տարբեր կետերից մարդիկ այստեղ են հավաքվել, որ նստեն, խոսեն՝ ի՞նչ կարող ենք անել՝ համոզված լինելու համար, որ ապագա սերունդները չեն առերեսվի այսպիսի հանցագործությունների հետ», - ասաց Սավիտա Փաունդեը։

«Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» գրքի համահեղինակ, հնդիկ գրող Սուման Քեշարին էլ ցավով ավելացնում է՝ ավելի քան 100 տարի անց դեռ խոսում ենք անցյալի մասին, իսկ այս ընթացքում նոր ոճրագործություններ են տեղի ունենում։

«Կարո՞ղ ենք մենք ասել, որ բան ենք փոխել, ո՛չ։ Աշխարհի տարբեր կետերում էլի նման իրավիճակներ են, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց մնում է միայն գրել ու մտահոգվել», - ասաց Սուման Քեշարին։

Փոխադարձ մեղադրանքների, հրադադարի պարբերական խախտումների, հաշտեցման անորոշ հեռանկարի, միջազգային դերակատարների ոչ հասցեական քննադատությունների պայմաններում արդյո՞ք հնարավոր է պատկերացնել, որ թղթում գրվածն իրականություն կդառնա։ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր սեփական վերլուծություններն է արել ու եզրահանգել՝ հարցի լուծումը հնարավոր է այն հասարակարգում, որտեղ պատերազմի հանցագործներին չեն հերոսացնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG