Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել 50-ը 50-ի դիմաց սկզբունքով


Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ

Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը։

Տեղեկատվությունը ավելի ուշ հաստատել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքերով՝ հայրենիք վերադարձած գերիների թվում են նաև Ելենովկայում գերեվարված զինծառայողներ, ինչպես նաև Մարիուպոլի և Ազովստալի պաշտպաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG