Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը 50-50 սկզբունքով ռազմագերիներ են փոխանակել


Ռուս ռազմագերիների հետ փոխանակված ուկրաինացի ռազմագերիները, Զապորոժիեի շրջան, 24 նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինան և Ռուսաստանը 50-50 սկզբունքով ռազմագերիների փոխանակում են կատարել: Այդ մասին առաջինը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինան վերադարձրել է 2 սպաների և 48 շարքայինների ու սերժանտների:

«Կարևոր է, որ մենք կարողացանք վերադարձնել Մարիուպոլի 19 պաշտպաններին, դրանից զատ տուն են վերադարձել Չերնոբիլի ԱԷԿ-ի տարածքից 15 գերիներ և 7 գերիներ Զմեինի կղզուց»,- ասել է Երմակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է 50 գերիներին վերադարձնելու փաստը: Ըստ գերատեսչության, «այդ գերիներին մահացու վտանգ էր սպառնում»:

Անցած անգամ կողմերը 35-ական ռազմագերի են փոխանակել, իսկ ավելի վաղ դա արել են 107-107 սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG