Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջնության պատմության ընթացքում առաջին անգամ հանդիպումը կսպասարկեն միայն կին մրցավարներ


Ֆուտբոլային մրցավար Ստեֆանի Ֆրապարտ, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում տղամարդկանց ընտրանիների հանդիպումն առաջին անգամ կսպասարկի միայն կանանցից կազմված մրցավարների թիմը:

Գլխավոր մրցավար Ստեֆանի Ֆրապարտը Ֆրանսիայից, Նեուզա Բաքը Բրազիլիայից և Քարեն Դիասը Մեքսիկայից վաղը E խմբում պետք է սպասարկեն Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների խաղը:

Ֆրապարտն անցած շաբաթ C խմբում Լեհաստանի և Մեքսիկայի խաղի ընթացքում կատարել է չորրորդ մրցավարի պարտականությունները:

Ֆրապարտի համար դա իր կարիերայում նոր նվաճում է՝ 2020 թվականին նա որպես մրցավար սպասարկել է մեկական խաղ ֆուտբոլի աշխարհի առաջնության տղամարդկանց խմբային փուլում և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարների թվում են նաև ևս երկու կանայք՝ Սալիմա Մուկասանգան Ռուանդայից և Յամաշիտա Յոշիմին Ճապոնիայից:

XS
SM
MD
LG