Մատչելիության հղումներ

Փարիզը հանձնառու է մնում հայ - ադրբեջանական բանակցություններին աջակցելուն


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելուն՝ Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:

Խոսնակին հարց էր ուղղվել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Ֆրանսիան առաջարկել նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու տարբերակներ:

Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը չեղարկելու մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն էր հայտնել, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Իլհամ Ալիևը պնդում է, թե Ֆրանսիան չի կարող միջնորդ լինել, քանի որ կողմնակալ է:

Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը դեկտեմբերի 7-ի հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

XS
SM
MD
LG