Մատչելիության հղումներ

Քաթար-2022. Իրանի դժվար հաղթանակն Ուելսի հետ գերլարված խաղում


Իրանի թիմը տոնում է հաղթանակը Ուելսի նկատմամբ, «Ահմադ բին Ալի» մարզադաշտ, Ալ Ռայան, 25-ը նոյեմբերի, 2022թ.
Իրանի թիմը տոնում է հաղթանակը Ուելսի նկատմամբ, «Ահմադ բին Ալի» մարզադաշտ, Ալ Ռայան, 25-ը նոյեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության վեցերորդ օրը B խմբում տեղի ունեցավ Իրանի և Ուելսի ազգային հավաքականների հանդիպումը: Գերլարված խաղն ավարտվեց Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2-0 հաշվով:

Խաղի ընթացքում մի քանի անգամ ուելսցիները կարող էին հաշիվը բացել, բայց վրիպեցին: Իրանի թիմն էլ ակտիվ հարձակողական գործողություններ իրականացրեց: Երկու անգամ իրանցիների հարվածները ցնցեցին դարպասաձողը:

86-րդ րոպեին մրցակցի վրա կոպիտ հարձակում գործած Ուելսի դարպասապահ Ուեյն Հենեսին կարմիր քարտով հեռացվեց, ընդ որում՝ նա նույնիսկ չփորձեց վիճարկել մրցավարի որոշումը:

Մրցավարը լրացուցիչ րոպեներ ավելացրեց: Թվային առավելություն ստացած Իրանի ոգևորված ֆուտբոլիստները նետվեցին գրոհի: Խաղի 90+8 րոպեին Ռուզբեհ Չեշմին, ապա 90+11 րոպեին Ռամին Ռեզաեիանը դիպուկ հարվածներով համոզիչ հաղթանակ ապահովեցին:

Այսօր A խմբում Քաթարը 1-3 հաշվով զիջեց Սենեգալին, իսկ Նիդերլանդների ու Էկվադորի հանդիպումն ավարտցեց 1-1 հաշվով:

B խմբում ուշ երեկոյան տեղի ունեցավ Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականների հանդիպումը, որն անցավ հավասար պայքարում և ավարտվեց 0-0 հաշվով:

Նոյեմբերի 26-ին D խմբում կհանդիպեն Թունիսի և Ավստրալիայի ու Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները, իսկ C խմբում Լեհաստանի թիմը կմրցի Սաուդյան Արաբիայի, Արգենտինայի ընտրանին էլ՝ Մեքսիկայի թիմի հետ:

XS
SM
MD
LG