Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ օրը՝ երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի


Քաթար - Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը Իրանի հետ խաղում, Դոհա, 21-ը նոյեմբերի, 2022թ,
Քաթար - Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը Իրանի հետ խաղում, Դոհա, 21-ը նոյեմբերի, 2022թ,

Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության երկրորդ օրը տեղի ունեցած երեք հանդիպումներից երկուսն ավարտվել են հաղթանակով, մեկը՝ ոչ-ոքի:

Անգլիայի հավաքականը տպավորիչ առավելության է հասել Իրանի թիմի նկատմամբ և հաղթել է 6-2 հաշվով:

Նիդերլանդների ընտրանին 2-0 համոզիչ հաշվով հաղթել է Սենեգալի թիմին:

Օրվա երրորդ հանդիպումը բավական դրամատիկ է ընթացել՝ ԱՄՆ-ի հավաքականը երկար ժամանակ մեկ գոլի առավելություն է ունեցել Ուելսի ընտրանու նկատմամբ, բայց ի վերջո ուելսցիները հավասարեցրել են հաշիվը, և խաղն ավարտվել է 1-1:

Նոյեմբերի 22-ին նախատեսված է չորս հանդիպում՝ Արգենտինա-Սաուդյան Արաբիա, Դանիա-Թունիս, Մեքսիկա-Լեհաստան և Ֆրանսիա-Ավստրալիա:

XS
SM
MD
LG