Մատչելիության հղումներ

Ընտրությունների վերջնական արդյունքներով՝ Տոկաևը վերընտրվեց Ղազախստանի նախագահ


Ղազախստան - Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկում է ընտրություններում, Աստանա, 20-ը նոյեմբերի, 2022թ.

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31 տոկոսը, այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։

ԿԸՀ նիստում ամփոփվել են ընտրությունների վերջնական արդյունքները։

Ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական «Աույլ» կուսակցության թեկնածու Ժիգուլի Դայրաբաևի օգտին քվեարկել է ընտրողների 3,42 տոկոսը, մնացած չորս թեկնածուներն ավելի քիչ քվեներ են ստացել: «Բոլորին դեմ» Ղազախստանի նախագահական ընտրություններում քվեարկել է ընտրողների 5,8 տոկոսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կազմել է 69,44 տոկոս։

Աբդիրովի խոսքով՝ Ղազախստանի վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սեպտեմբերի 1-ին է հայտարարել երկրում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Նա վավերացրել է օրենքը, որով նախագահները հետայսու 7 տարի ժամկետով են ընտրվելու:

XS
SM
MD
LG