Մատչելիության հղումներ

Թուրքիան Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հյուսիսային Կիպրոսի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում


Թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժություններ, արխիվ

Թուրքական Ըսպարտա քաղաքում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հյուսիսային Կիպրոսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Մենք միասին ենք, հավասար և ուժեղ։ Եղբայրական թյուրքական երկրների զինվորականները հավաքվել են Թուրքիայում», - Թվիթերում գրել է թուրքական ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ զինվորական ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում «բնակեցված վայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG