Մատչելիության հղումներ

Իրանը քննադատում է ԱԷՄԳ բանաձևը


Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ

Թեհրանը քննադատում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բանաձևը, որն Իրանի իշխանություններին կոչ է անում համագործակցել երկրի չհայտարարագրված կառույցներում ուրանի հետքերի քննության շրջանակում:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքով՝ Թեհրանն արևմտյան երկրներին նախազգուշացրել է հետևանքների մասին, պնդելով, որ փաստաթղթի նպատակը «Իրանի նկատմամբ ճնշումները մեծացնելն է»:

Միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցություններում Իրանի գլխավոր պահանջներից մեկը իրանական երեք կառույցներում հայտնաբերված ռադիոակտիվ հետքերի ծագման հարցով հետաքննությունը փակելն է:

Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել, և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա:

XS
SM
MD
LG