Հունական Կորնթոս քաղաքը Շուշիի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրի, հայտարարել է Հայաստանում Հունաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ վկայակոչելով Կորնթոսի քաղաքապետին։
«Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը», - ասել է քաղաքապետը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» համաշխարհային համաժողովի շրջանակներում Բաքուն համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում պերուական Կուսկո, կորեական Անդոնգի, հունական Կորնթոս պատմական քաղաքները կհամագործակցեն Շուշի քաղաքի հետ։