Մատչելիության հղումներ

Բացվել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնը


Հայաստանում բացվել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնը: Այստեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:

ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված ուսումնական կենտրոնի բացմանը, ինչպես հաղորդում են կառավարությունից, ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:

Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:

XS
SM
MD
LG