Մատչելիության հղումներ

Բալիում կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրի և անվտանգության հարցերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունը։

Աղբյուրի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը Էրդողանին վստահեցրել է, որ իր վարչակազմը կշարունակի աջակցել Թուրքիային F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում: Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել թուրք պաշտոնակցին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հացահատիկի արտահանման գործարքի վերականգնման գործում դերակատարության համար։

Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ու Բայդենը քննարկել են «երկկողմ և տարածաշրջանային հարցեր»։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:

XS
SM
MD
LG