Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ը հերքում է Բաքվի հաղորդումը Մարտունու շրջանում ադրբեջանական դիրքերի վրա կրակոցների մասին


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն առավոտյան հաղորդել է, թե երեկ երեկոյան և գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տեղակայված դիրքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի և Թովուզի շրջանների ուղղություններով, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ, որոնք ներկայացվում են իբրև «ապօրինի հայկական զինված կազմավորումներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները», կրակ են բացել Մարտունու շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ի պատասխան՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից «համարժեք միջոցներ են ձեռնարկվել», ասված է Բաքվի հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, առավոտյան հաղորդել է, որ ադրբեջանական զինուժն է գիշերը կրակ բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

XS
SM
MD
LG