Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված 294 ընտանիք արդեն բնակարանի սերտիֆիկատ է ստացել


Արցախի Աղավնո գյուղը, որն Ադրբեջանին անցավ այս տարվա օգոստոսի վերջին 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն
Արցախի Աղավնո գյուղը, որն Ադրբեջանին անցավ այս տարվա օգոստոսի վերջին 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն

Տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանների սերտիֆիկատները երկրորդ օրն է ինչ բաժանում են։

«Այս պահի դրությամբ 294 ընտանիք արդեն ստացել է իր սերտիֆիկատը և սերտիֆիկատով կարող են ներկայանալ նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկ կամ վարկային կազմակերպություն», - «Ազատությանը» փոխանցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը։

Ղարագյոզյանի տեղեկացմամբ, այս պահին բնակարանային ցանկում 4 հազար 176 ընտանիք է ներառված, ցուցակը, սակայն, դեռ պետք է հստակեցվի։

Սերտիֆիկատը ստանալուց հետո ընտանիքը մեկ տարի ունի՝ հիպոթեկային վարկավորմամբ տուն ձեռք բերելու համար։

Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն մարզերում տուն ձեռք բերելու և մինչև 12 միլիոն Արցախն ընտրելու դեպքում։

Ծրագրում հիմա նորամուծություն կա՝ արտոնյալ պայմաններ, եթե 90-ականներին Արցախում վերաբնակեցված, հետո Արցախից տարհանված ընտանքիը որոշի հիմա էլ Հայաստանի սահմանամերձ որևէ գյուղում հաստատվել։

«Սահմանամերձի դեպքում 14 միլիոն դրամ է սուբսիդավորման ենթակա գումարը՝ մայր գումարի մասով։ Կառուցապատման դեպքում 16 միլիոն դրամ է», - ասաց Ղարագյոզյանը։

Արցախցիներից շատերը նախքան գյուղը լքելն այրում էին իրենց տները, 2020թ․
Արցախցիներից շատերը նախքան գյուղը լքելն այրում էին իրենց տները, 2020թ․

Արցախից տեղահանվածները սակայն մի շարք խնդիրներ են նշում՝ շեշտելով բնակարանային այս ծրագրից օգտվելը մի մեծ բարդություն է, այս գումարներով տուն գտնել չի լինի, գնահատող կազմակերպությունները շուկայական արժեքին համարժեք չեն գնահատում տները, ամենակարևորը՝ կանխավճար չունեն, նույնիսկ մեկ տոկոսը՝ 140 հազար դրամ։

«Ամեն ինչ կորցրած մարդը ո՞նց կարող է ինչ-որ գումար ունենա, որ կկարողանա մուծել։ Բացի դրանից, մենք չգիտենք, դա դեռ չենք ճշտել, ընդամենը մի հոգի է գործարք արել, որը բանկային պարտականություններ չի ունեցել խախտված, մենք չգիտենք՝ նախկինում գոյացած վարկերն ազդելու են մարդկանց սերտիֆիկատով տուն տրամադրելուն, թե չէ», - ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը։

Մովսեսյանն ամիսներ շարունակ դժգոհություններ է լսում բախտակիցներից։ Միայն այն, որ սերտիֆիկատ ստացած շուրջ 300 արցախցիներից միայն մեկն է հաջողացրել տուն գնել, արդեն իսկ խոսուն փաստ է համարում։ Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղ գնալուն, ասում է՝ այդտեղ տասնամյակներով լքված փլատակներ են և խախուտ անվտանգություն։

«Մենք ինչ-որ հատուկ կատեգորիայի մարդի՞կ ենք, որ միշտ պետք է սահմանամերձ շրջաններում ապրենք», - ասաց Մովսիսյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG