Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին, Իտալիայի վարչապետին


«Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ», - այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով իր շնորհավորական ուղերձում։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը։

Փաշինյանը շնորհավորել է նաև Ջորջա Մելոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ շեշտելով, որ Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր՝ մեծապես կարևորելով Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը։

Գործադիրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մելոնիի ղեկավարության ընթացքում կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում:

«Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները», - իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG