Մատչելիության հղումներ

Իտալացի աջերը հաղթել են խորհրդարանական ընտրություններում


Իտալիա - Աջ ուժերի կոալիցիայի առաջնորդներ Ջորջա Մելոնի, Սիլվիո Բերլուսկոնի և Մատեո Սալվինի, սեպտեմբեր, 2022թ.

Իտալացի աջերը համոզիչ հաղթանակ են տարել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում։ Քվեների նախնական հաշվարկի համաձայն, խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում աջ ուժերի կոալիցիան, որին մաս են կազմում Ջորջա Մելոնիի «Իտալիայի եղբայրներ», նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ Իտալիա» և Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությունները, ստացել է ընտրողների ձայների 44, ստորին պալատում՝ 43 տոկոսը։

Ընտրությունների արդյունքներով Իտալիայի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն է Ջորջա Մելոնին, որի կուսակցությունը խորհրդարանի զույգ պալատներում ամենամեծ խմբակցությունները ձևավորելու իրավունք է ստացել։

45-ամյա Մելոնիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման որոշումը կայացվելու է հաղթած կոալիցիայի առաջնորդների և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հանդիպման դեպքում։ Եթե նման որոշում ի վերջո կայացվի, Մելոնին կդառնա առաջին կին գործիչը, որ Իտալիայի պատմության ողջ ընթացքում կստանձնի վարչապետի լիազորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG