Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նախ կրակում են միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ մարտական շփման գծում, մասնավորապես, Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդպիսով, ըստ ՀՀ ՊՆ-ի, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հաղորդումը:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։


XS
SM
MD
LG