Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը մեկնում է  Բուլղարիա


Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պետական այցով մեկնում է Բուլղարիա։

Ըստ նախագահականի՝ Խաչատուրյանը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, առանձնազրույց կունենա, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Նախատեսված են նաև հանդիպումներ Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ: Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։

Նախագահը կհանդիպի նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հուլիսին Բաքվում էր Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։ Ադրբեջանն ու Բուլղարիան հայտարարեցին, որ խորացնում են համագործակցությունը էներգետիկ և այլ ոլորտներում: «Այսօր համաշխարհային օրակարգի գլխավոր առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգությունը։ Ուրախ եմ, որ մենք համագործակցություն ենք հաստատել Բուլղարիայի հետ էներգետիկայի ոլորտում, և դուք գազ եք ստանում «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով», - Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG