Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունները Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում. վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով շնորհավորական ուղերձում:

«2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը», - նշում է վարչապետը՝ շարունակելով. - «Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա»:

«Վստահ եղեք, որ այս ճանապարհին մեր աջակցությունը չի հապաղի», - գրում է Փաշինյանը՝ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ:

Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG