Մատչելիության հղումներ

Ամերիկացի-իրանցի լրագրողը հիջաբը համեմատել է Բեռլինի պատի հետ


Իրան - Ցուցարարները և ոստիկանները Թեհրանում, 20-ը սեպտեմբերի, 2022թ.
Իրան - Ցուցարարները և ոստիկանները Թեհրանում, 20-ը սեպտեմբերի, 2022թ.

Իրանում, չնայած ցուցարարների շարքերում զոհերի թվի աճին, անվտանգության ուժերի բիրտ միջոցներին, անգամ մարտական փամփուշտների կիրառմանը՝ բողոքի ակցիաները չեն դադարում։

Երեքշաբթի օրը երկրի տասնյակ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Սոցցանցերով տարածված տեսանյութերում ցուցարարները կոչ են անում տապալել Իրանի կրոնական իշխանությունը։ Կանայք այրում են իրենց գլխաշորերը։

Իրանի քրդաբնակ շրջանից բողոքի ակցիաները սկսվեցին, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։

ԱՄՆ-ում բնակվող լրագրող և կանանց իրավունքների պաշտպան Մասիհ Ալինիջադն ասել է, որ Իրանում հիմա շրջադարձային պահ է։

«Իսլամական Հանրապետության համար Մահսա Ամինիի սպանությունը դառնում է բեկումնային կետ, քանի որ հիջաբը պարզապես փոքր կտոր չէ։ Այն նման է Բեռլինի պատին։ Եթե իրանցի կանայք կարողանան քանդել այդ պատը, Իսլամական Հանրապետությունը գոյություն չի ունենա», - ասել է նա:

XS
SM
MD
LG