Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասն ու Էդվարդ Ասրյանը քննարկել են սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը


Լուսանկարը ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:

Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։

Զասի գլխավորած պատվիրակույթունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 20-ին։ Նա երեկ հանդիպել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար՝ տարածաշրջանում իրադրության մասին, և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններից հետո, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։

Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնել էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։

XS
SM
MD
LG