Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել


«Ազովստալ»-ի պաշտպանների գերեվարումը, Մարիուպոլ, մայիս, 2022թ.

Սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հինգ տասնյակից ավելի ռուս զինծառայողների։ Իր հերթին, Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների. նրանց թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանած մարտիկներն ու հրամանատարները։

Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան հանձնել է 55 ռուս ռազմագերիների, ինչպես նաև ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Մեդվեդչուկին, ով Ուկրաինայում մեղադրվում է դավաճանության մեջ։

Իր հերթին, Ռուսաստանը հանձնել է 215 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ 124 սպա։ Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել են «Ազովստալ»-ի պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG