Մատչելիության հղումներ

Մոսկվան չի դիտարկում «Ազով»-ի զինյալների փոխանակում մինչև նրանց դատավճիռը․ Ռուդենկո


«Ազովստալ»-ից գերի հանձնված ուկրաինացի զինվորականներին տեղափոխող շարասյունը, 17-ը մայիսի, 2022թ.

Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն հանձնված ուկրաինացի զինվորների դատավարությունից հետո, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք ամեն ինչ կքննարկենք այն բանից հետո, երբ գերի հանձնվածները պատշաճ կերպով կդատապարտվեն, դատավճիռ կկայացվի, հետո կարող են ինչ-որ այլ քայլեր լինել: Մինչ այդ փոխանակման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են», - ասել է Ռուդենկոն:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցն օրակարգում հայտնվեց, երբ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պատսպարված հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ անցած շաբաթ հանձնվեցին ռուսական կողմին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստիացրել է, թե միջազգային կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ունեն Մարիուպոլից ուկրաինացի զինվորականներին տարհանելու երաշխիքների շուրջ, հավելելով նաև, որ նրանք հետագայում կփոխանակվեն։

XS
SM
MD
LG