Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է հայկական դիրքերը, կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ


Այսօր ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ, այս անգամ՝ Քելբաջարի և Թովուզի շրջաններում:

XS
SM
MD
LG