Մատչելիության հղումներ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը կգործուղվեն Թուրքիա


Էդուարդ Աղաջանյան, Արմեն Գևորգյան
Էդուարդ Աղաջանյան, Արմեն Գևորգյան

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվեն Թուրքիա․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է կարգադրություն ստորագրել։

Պատգամավորներն Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 24-ը:

XS
SM
MD
LG