Մատչելիության հղումներ

Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Սուրմալուի» պայթյունի զոհերի ընտանիքներին և վիրավորներին աջակցելու նախագիծ


Փրկարարներն ու իրավապահները օգնություն են ցուցաբերում «Սուրմալուի» պայթյունից տուժածներին, 14-ը օգոստոսի, 2022թ․
Փրկարարներն ու իրավապահները օգնություն են ցուցաբերում «Սուրմալուի» պայթյունից տուժածներին, 14-ը օգոստոսի, 2022թ․

Շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծ, «Ազատությանը» փոխանցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հստակեցվել է շահառուների շրջանակն․ ըստ այդմ, աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցում են բուժում ստացել:

Աջակցության չափի ու ընթացակարգի մասին նախարարությունը կհայտնի գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծքիներ ստանալուց հետո։

Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու․ 10 ողջ, 16 մահացածի, մահացածների թվում էին հղի կինն ու իր 5 տարեկան երեխան, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։

Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից երկու շաբաթ անց 4 անձ ձերբակալվեց՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ու պահեստը շահագործող երեք անձինք։ Երկու օր անց հայտարարվեց, որ փոխտնօրենն ազատ է արձակվել։

XS
SM
MD
LG