Մատչելիության հղումներ

Ռուբեն Սադոյանը հետ կանչվեց, Աշոտ Սմբատյանը նշանակվեց Վրաստանում Հայաստանի նոր դեսպան


Ռուբեն Սադոյան, Աշոտ Սմբատյան

Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Գերմանիայում և Լիխտենշտայնում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ռուբեն Սադոյանը Վրաստանում Հայաստանի դեսպանն էր 2017-ի հոկտեմբերի վերջից։ Աշոտ Սմբատյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանն էր 2015-ի մայիսից։ Համատեղության կարգով նա 2018-ին հոկտեմբերին նաև Լիխտենշտայնում Հայաստանի դեսպան նշանակվեց, 2021-ի նոյեմբերին հետ կանչվեց այդ պաշտոններից։

XS
SM
MD
LG