Մատչելիության հղումներ

Ռուբեն Սադոյանը նշանակվեց Վրաստանում Հայաստանի դեսպան


Ռուբեն Սադոյան, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունիսից։ Մինչ այդ նա եղել է Հայաստանի սպորտի նախարարը, ավելի վաղ՝ նախագահի խորհրդականը:

Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով` Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը:

Սադոյանը 49 տարեկան է, ծնվել է Երևանում, մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է։ Տարբեր տարիների պաշտոնավարել է որպես Հայաստանի պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի տնօրեն, «Կենտրոն-կանաչապատում» ընկերության փոխտնօրեն, ղեկավարել է «Վահունի», «Ռոյալ կրիստալ» ՍՊ ընկերությունները, եղել է նախորդ երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր՝ Երևանի թիվ 9 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նշենք, որ հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG