Մատչելիության հղումներ

Բաքվում կալանավորվել է իշխանություններին քննադատող ակտիվիստներից մեկը


Մագսուդ Ալիևը, արխիվ
Մագսուդ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի ոստիկանությունը Բաքվում կալանավորել է իշխանություններին քննադատող ակտիվիստներից մեկին։ Տեղի ընդդիմադիրներն ու մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պնդում են, որ 27-ամյա Մագսուդ Ալիևը ձերբակալվել է մարդու իրավունքների թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նախագահ Ալիևի մասին հեգնական հարց տալու համար։ Ակտիվիստը համեմատական է անցկացրել Ադրբեջանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահների միջև։

«Վերջին շրջանում Իլհամ Ալիևն ամեն ելույթում Էրդողանի նման նշում է, որ դրսի ուժերն այս ու այն բանն են անում, իսկ վերջերս կիպ շորեր է հագնում ու Զելենսկիի նման մարմինն է ցուցադրում և իր այցերով կիսվում սոցցանցերում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ուզում անել Իլհամ Ալիևը», - ասել է ակտիվիստը։

Հարցը տրվել էր ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարին: Ալի Քերիմլին ի պատասխան անդրադարձել էր միայն դրսի ուժերին, ասելով, թե բռնապետները միշտ էլ փորձում են արտաքին ուժերի վտանգով իրենց իշխանությունը պահել։

«Երբ մարդիկ իրենց իրավունքների համար ձայն են բարձրացնում, ասում են, թե նրանք խաղալիք են օտար երկրների ձեռքում», - նշել է Քերիմլին։

Ներքին գործերի նախարարությունն արդեն հերքել է իրավապաշտպանների պնդումները, թե երիտասարդ ակտիվիստը Ալիևի վերաբերյալ հարց տալու համար է կալանավորվել, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Մինչդեռ երիտասարդի հարազատները համոզված են՝ Մագսուդ Ալիևը հենց այդ պատճառով է ճաղերի ետևում հայտնվել։ Ակտիվիստի հայրը ադրբեջանական լրատվամիջոցներն ասել է, որ տղան 1 ամսով ձերբակալվել է, իբր թե, ոստիկանի պահանջին չենթարկվելու համար։

Ակտիվիստի հայրը՝ Ֆաիգ Ալիևը «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատարանը, ո՛չ ոստիկանությունը իրենց ընտանիքին չի տեղեկացրել որդու կալանավորման մասին, լուրը ստացել է որդու ընկերներից, նրա ձերբակալման հաջորդ օրը միայն։

«Ոստիկանության բաժանմունքից ես տեղեկացա, որ նրան ձերբակալել են: Մագսուդին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և ձերբակալությունը կապված է նրա հակասական հայացքների հետ», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է հայրը։

Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկն է ստանձնել երիտասարդ Մագսուդ Ալիևը պաշտպանությունը, պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը։ Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է նաև մեկ այլ հասարակական ակտիվիստի։ Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, Բախտյար Գյաջիևը ավելի վաղ էլ մի քանի անգամ ձերբակալվել է Ներքին գործերի նախարարությանն ու անձամբ նախարարին քննադատելու համար։ Թե այս անգամ ինչու է ձերբակալվել ակտիվիստը, դեռ հայտնի չէ։

Միջազգային կազմակերպություններն ընդդիմադիրների բռնությունների, ճնշումների ենթարկելու մասին բազմիցս են բարձրաձայնել։ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում այդ մեղադրանքները։

Բաքվում կալանավորվել է իշխանություններին քննադատող ակտիվիստներից մեկը
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00














XS
SM
MD
LG