Մատչելիության հղումներ

Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է բանակցությունները ձգձգելու մեջ


Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեղադրել է Միացյալ Նահանգներին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները ձգձգելու մեջ։

Բանակցությունների նպատակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածության վերակենդանացումն է։ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնությունից նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։

Ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսին Նասեր Քանաանին ասել է, թե քիչ հարցեր են մնացել համաձայնեցնելու Վաշինգտոնի հետ, սակայն դրանք կարևոր են։ «Ամերիկացիները ձգձգում են բանակցությունները, եվրոպական կողմը ոչինչ չի անում։ Մինչդեռ, Ամերիկան ու Եվրոպան այս համաձայնագրի կարիքն ավելի շատ ունեն, քան Իրանը», - ասել է Քանաանին։

Իրանցի պաշտոնյան հավելել է, թե բանտարկված անձանց փոխանակումը, որը նախատեսվում է անցկացնել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև, կապ չունի իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների հետ։

XS
SM
MD
LG