Մատչելիության հղումներ

Ահազանգ մետրոյում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին․ ուղևորափոխադրումները դադարեցված են


Այսօր ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել կինոլոգիական խումբն ու ինժեներասակրավորական ջոկատը։

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Տարեսկզբից ԱԻՆ-ը ռումբի 31 կեղծ ահազանգ է ստացել։ Փաստացի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջինը շաբաթը մեկ, Հայաստանում ահաբեկչության կամ պայթուցիկի հետք է փնտրել։

Վերջին ահազանգը ստացվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ինչպես և նախորդ մի քանի դեպքերում, այս անգամ էլ թիրախը ռազմավարական օբյեկտներն էին, այդ թվում՝ Մետրոպոլիտենի կայարանները։

XS
SM
MD
LG