Մատչելիության հղումներ

Կենդանաբանական այգում, Բաղրամյան 19-ում, և այլ օբյեկտերում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ԱԻՆ


Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, Կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երեկ հերթական անգամ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն էր ստացվել, որ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Ազգային ժողովում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Քաղաքացիներն այս տարածքներից տարահանվել էին:

XS
SM
MD
LG