Մատչելիության հղումներ

Զելենսկին «ահաբեկչական գործողություն» է որակել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի հրետակոծությունը


Զապարոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած կեսգիշերվա տեսաելույթում ասել է, որ ռուսական ուժերի կողմից ատոմակայանի տարածքի հրետակոծումը «ահաբեկչական գործողություն է»։

«Այսօր օկուպանտները ևս մեկ ծայրահեղ ռիսկային իրավիճակ են ստեղծել ամբողջ Եվրոպայի համար։ Մեկ օրվա ընթացքում երկու անգամ հրետակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը։ Այն Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է և այդ օբյեկտի ցանկացած հրետակոծում բաց լկտի հանցագործություն է, ահաբեկչական գործողություն»,- ասել է նա։

Զապորոժիեի ատոմակայանը արդեն ավելի քան երեք ամիս գտնվում է ռուսների վերահսկողության ներքո, բայց ուկրաինական կողմը պնդում է, որ հարակից գյուղերից ռուսական ուժերը հրետակոծում են ատոմակայանի տարածքը՝ միջուկային աղետի սպառնալիքի մեղքը Ուկրաինայի վրա բարդելու նպատակով։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը օրերս դիմել է ռուսական և ուկրաինական կողմերին թույլատրելու համար կազմակերպության տեսուչների այցը ատոմակայան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG