Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները կկարողանան կանխել հետ վերադարձը պատերազմին․ Բոնդարև


Լեռնային Ղարաբաղում սրացումը պայմանավորված է հակամարտության շրջանակներում մի շարք հիմնարար կետերի կարգավորված չլինելով, սակայն ռուս խաղաղապահները կկարողանան կանխել «հետ վերադարձը հայ-ադրբեջանական պատերազմին», նման կարծիք է հայտնել Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։

«Կարևորը սրացող հակամարտությունը ժամանակին արգելափակելն է», - գրել է նա՝ իր Telegram-ի ալիքում։

«Իրականում այս հակամարտությունը մարվել է, բայց չի լուծվել: Ավելին, այն մարվել է ռուս խաղաղապահների ուժերով, այլ ոչ թե հակառակորդ կողմերի բարի կամքով», - ասել է նա:

Բոնդարևի խոսքով՝ պատճառները, որոնք առաջացրել են հակամարտությունը, վերացված չեն։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: Այսօր Պաշտպանության բանակը հաղորդեց, որ գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ նշելով՝ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

XS
SM
MD
LG