Մատչելիության հղումներ

«Մենք դեռ լրջորեն ոչինչ չենք սկսել»․ Պուտին


«Բոլորը պետք է հասկանան, որ Ռուսաստանը մեծ հաշվով դեռ լրջորեն ոչինչ չի սկսկել», - ռուս-ուկրաինական պատերազմի մասին նախօրեին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը։

«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ցանկանում են հաղթել մարտի դաշտում, դե ինչ ասես, թող փորձեն»,- ասել նա։

Նա կրկնել է իր հայտնի թեզերն՝ ամբողջ մեղքը բարդելով Արևմուտքի վրա։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհակարագ պարտադրելու ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման։

«Նրանք պետք է հասկանան, որ պարտվել են հատուկ ռազմական գործողության ամենասկզբում, քանի որ դրա սկիզբը նշանակում է և ամերիկյան աշխարհակարգն արմատապես կոտրելու սկիզբ», - ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն է ագրեսիվ տրամադրված Ռուսաստանի հանդեպ, սահմանված պատժամիջոցներն «ակնհայտ է, որ դժվարություններ են ստեղծում, բայց ոչ այնպիսին, ինչ ակնկալում էին Ռուսաստանի դեմ տնտեսական բլից-կրիգի նախաձեռնողները»։

Պատերազմը սկսվելու համար ևս, ըստ Պուտինի, մեղավորը Արևմուտքն է, այդ Ռուսաստանը չէ Դոնբասում պատերազմ սկսել, այլ, նրա խոսքով, «հավաքական Արևմուտքն ուղիղ մեղավորն է այն բանի, ինչ տեղի է ունենում այսօր»։

Պուտինը խոսել է նաև բանակցությունների հնարավորության մասին․- «Մենք չենք հրաժարվում խաղաղ բանակցություններից։ Բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է իմանան՝ որքան ուշ, այնքան նրանց համար բարդ կլինի մեզ հետ պայմանավորվելը»։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Ռուսական ուժերը գրավել են գրեթե ամբողջ Դոնաբասը, Խերսոնի, Զապորոժիեի մարզերը, հարավային շրջանները, Կիևի մարզում գրաված քաղաքներում, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ռուսաստանցի զինվորականները պատերազմական հանցագոծություններ են կատարել։

Յուրաքանչուր օր ռուսական հրետանին, օդուժն ու հրթիռները հրետակոծում են ուկրաինական բնակավայրերը։ Պատերազմի սկսզբից ի վեր հազարավոր մարդիկ են զոհվել։ Արևմուտքը խստորեն դատապարտում է Մոսկվայի գործողությունները։ Աշխարհի տնտեսապես ամենազարգացած յոթ երկրների՝ վերջերս կայացած գագաթաժողովում ընդգծվեց, որ Ուկրաինայում պատերազմն անօրինական է և չարդարացված։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG