Մատչելիության հղումներ

Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք 5-բալլանոց երկրաշարժ է գրանցվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր առավոտյան 5-բալլանոց, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կիլոմետր հյուսիս-արևելք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 07:49 (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49), հյուսիսային լայնության 41.16 աստիճան և արևելյան երկայնության 43.95 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալլ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Վերջին ամիսներին նույն էպիկենտրոնային գոտում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր, ավերածություններ և տուժածներ չկան։



XS
SM
MD
LG