Մատչելիության հղումներ

6-բալլանոց երկրաշարժ Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք


Կեսգիշերին մոտ 6-բալլանոց երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կիլոմետր հյուսիս-արևելք, հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

4.6 մագնիտուդով, օջախի 14 կիլոմետր խորությամբ երկրաշարժը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է մայիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 23:35՝ հյուսիսային լայնության 41.17 աստիճան և արևելյան երկայնության 43.96 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալլ, Տավուշի մարզում՝ 3-4 բալլ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալլ ուժգնությամբ, ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Տվյալ շրջանում վերջին ամիսներին տարբեր ուժգնության բազմաթիվ երկրաշարժեր են գրանցվել:

XS
SM
MD
LG