Մատչելիության հղումներ

Բավրայից հյուսիս-արևելք հերթական երկրաշարժն է տեղի ունեցել


Գիշերը հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կիլոմետր հյուսիս-արևելք։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով մայիսի 4-ին ժամը 2:43 (Գրինվիչի ժամանակով՝ մայիսի 3-ին ժամը 22:43), հյուսիսային լայնության 41.17 աստիճան և արևելյան երկայնության 43.97 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալլ ուժգնությամբ:

Տվյալ շրջանում վերջին ամիսներին տարբեր ուժգնության բազմաթիվ երկրաշարժեր են գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG