Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորելը անակնկալ այցով ժամանել է Թեհրան


Անակնկալ այցով Թեհրան է ժամանել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, այսօր նա հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Բանակցությունների թեման, ինչպես հաղորդվում է, Իրանի միջուկային պայմանագրի վերականգնումն է, մասնավորապես, փորձելու ուղիներ գտնել՝ փակուղուց հանելու բանակցային գործընթացը։ Բանակցությունների արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում։

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Իրանի միջուկային գործարքը լքած Միացյալ Նահանգները շաբաթներ առաջ հայտարարել է, որ սպասում է համաձայնագրի վերականգնման հարցով Թեհրանի կառուցողական պատասխանին։

Իրանի դիվանագիտության ղեկավարը ի պատասխան Վաշինգտոնին կոչ է արել «իրատես լինել»: Բայդենի վարչակազմի և Թեհրանի միջև Եվրամիության միջնորդությամբ 11 ամիս տևած բանակցություններից հետո ակնկալվում էր, որ նոր համաձայնագիրը կստորագրվի մարտ ամսին։ Քննարկումները, սակայն, տապալվեցին Թեհրանի պահանջների ֆոնին, որը մասնավորապես, պնդում էր, որպեսզի Վաշինգտոնը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից չեղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

XS
SM
MD
LG