Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկօրյա գագաթնաժողովը


Ուկրաինացիների և Ուկրաինայի աջակիցների ցույցը Բրյուսելում, 23-ը հունիսի, 2022թ.

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ ԵՄ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն Ուկրաինային և Մոլդովային դաշինքի անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցով։ Ավելի վաղ Եվրամիության գործադիր մարմինն էր նման առաջարկ ներկայացրել։

«Պատմական իրադարձություններ են տեղի ունենում», - գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Անդամակցության երկարամյա ու բարդ ճանապարհին թեկնածուները պետք է իրենց երկրները համապատասխանեցնեն այսպես կոչված «կոպենհագենյան չափանիշներին»․ սա ենթադրում է լայնածավալ բարեփոխումներ, որոնց նպատակը կոռուպցիայի վերացումն է, լիակատար ժողովրդավարության հաստատումը, մամուլի ազատության, մարդու իրավունքների ապահովումը։ Պարտադիր պահանջներից մեկն էլ բաց շուկայական մրցակցային տնտեսությունն է:

Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային՝ յոթ կետից բաղկացած, Մոլդովային՝ ինը:

XS
SM
MD
LG