Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է հազարը


Նախօրեին Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հաղորդվում է։

Պակիստանի սահմանին մոտ գտնվող Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած 6.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով, ինչպես հաղորդվում է, զոհերի թիվն անցնում է հազարը, վիրավորների թիվն ավելի քան 1500 է, հարյուրավոր մարդիկ դեռ փլատակների տակ են։

Սա վերջին 20 տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած ամենամահաբեր երկրաշարժն է, որը մեծ մարտահրավեր է թալիբների համար։

Ծայրահեղ իսլամիստական շարժման կողմից իշխանությունը զավթելուց ի վեր երկիրը խորը տնտեսական և հումանիտար ճգնաժամի մեջ է։ Միջազգագային հանրության կողմից մերժված Աֆղանստանի գործող իշխանությունները դիմել են դրսի օգնությանը՝ երկրաշարժի հետևանքները մեղմելու համար։

XS
SM
MD
LG