Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 920-ի


Աֆղանստան - Ուղղաթիռը մարդկանց տարհանում է աղետի գոտուց, Պակտիկայի նահանգ, 22-ը հունիսի, 2022թ.
Աֆղանստան - Ուղղաթիռը մարդկանց տարհանում է աղետի գոտուց, Պակտիկայի նահանգ, 22-ը հունիսի, 2022թ.

Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, կան հարյուրավոր վիրավորներ:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Փրկարարների ջոկատները դժվարությամբ են հասնում տուժած լեռնային բնակավայրեր:

Վիրավորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղետի գոտուց և հասցնել բուժկենտրոններ:

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մոտ գտնվող Խոստ անվամբ ավանի մոտակայքում:

Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սալահունդին Ավուբիի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը Պակտիկայի նահանգից է:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև հարևան Պակիստանում և Հնդկաստանում, սակայն այդ երկրներում տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG