Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ


Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցող երկու լրագրողներ։ Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում։

Գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ անում են հնարավորը իրավիճակը կարգավորելու համար։ Աֆղանստանի մամուլի համաձայն՝ BBC-ի նախկին թղթակից Էնդրյու Նորթը անհետացել է Քաբուլում։ Նա համագործակցել է ՄԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Նորթի հետ բերման է ենթարկվել ութ օտարերկրացի։

Հաղորդումների համաձայն՝ ՄԱԿ-ի առաքելությունը նրանց ազատ արձակելու հարցով բանակցություններ է վարում իշխանությունը զավթած թալիբների հետ։ Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

«Թալիբանի» կառավարման վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փակվել է 231 լրատվամիջոց, 6400 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից կորցրել է աշխատանքը: Ամենաշատը տուժել են կին լրագրողները։

Արևմտյան երկրները «Թալիբան» ծայրահեղական խմբավորմանը չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG