Մատչելիության հղումներ

Եվրամիությունում «լիակատար կոնսենսուս» է Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում


Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, արխիվ

Փարիզը հայտարարում է՝ Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:

Եվրոպական խորհրդի նիստը, որը կկայանա հունիսի 23-24-ը Բրյուսելում, հիմնականում նվիրված կլինի Ուկրաինային և թեկնածու երկրների կարգավիճակի համար դիմումների քննարկմանը, երեկ հայտարարել է ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարը:

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին դրական եզրակացություն է տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ Վրաստանին այն կտրամադրվի մի շարք պայմանների կատարումից հետո միայն։

XS
SM
MD
LG