Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի


Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբանը։

Շուշանիկ Ստեփանյանի խոսքով՝ իրենք վճիռը դեռ չեն ստացել, ծանոթ չեն դրա իրավական հիմքերին ու հիմնավորումներին՝ հասկանալու համար՝ բողոքարկելու են այն, թե՝ ոչ։

Գլխավոր շտաբի նախկին պետը պաշտոնից հեռացվել էր իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո: Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։

XS
SM
MD
LG