Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը լքում է ռուսաստանյան «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանյան պետական ընկերությունը՝ առանց նշելու գերմանացի քաղաքական գործչի որոշման պատճառները։
«Ռոսնեֆտ»-ը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլերին «շարունակական աջակցության համար»:
Գերհարդ Շրյոդերը «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում է 2007 թվականից, Ռուսաստանի իշխանությունների հետ իր սերտ կապերի պատճառով նա կոշտ քննադատության է արժանանում հայրենիքում, որտեղ նախօրեին պետության նախկին ղեկավարին զրկել են Բունդեսթագում գրասենյակից: